Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնի կարծիքով՝ Ժոզե Մոուրինյոն կարող է առաջիկա ժամանակաշրջանում Մադրիդի վերադառնալ:
«Եթե Մոուրինյոն չգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ապա նա կդառնա «Ռեալ»-ի հաջորդ մարզիչը: Ես վստահ եմ դրանում: Սակայն առանց Ժոզեի իրավիճակն ավելի հանգիստ է: Նա միշտ կոնֆլիկտներ է առաջացնում: Պերեսն, ասես, կենտրոնացած լինի Մոուրինյոյի վրա:
Չեմ կարծում, թե Զիդանը կշարունակի աշխատել, եթե ընթացիկ մրցաշրջանում «արքայական ակումբ»-ը որևէ տիտղոս չնվաճի: Ցավոք, կարող ենք Մոուրինյոյին դարձյալ «Ռեալ»-ում տեսնել, եթե թիմը ոչինչ չնվաճի ընթացիկ մրցաշրջանում»,- AS-ը մեջբերում է Կալդերոնի խոսքերը:








































