2016 թվականի քվոտաների հարցում կողմերի համաձայնության չգալու դեպքում ապրիլի 15-ից հետո Ռուսաստանի և Լեհաստանի միջև ավտոփոխադրումները կարող են ժամանակավորապես դադարել, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Նիկոլայ Ասաուլը, հայտնում է RIA Novosti-ն:
«Բանակցությունները շարունակվում են, պահպանելով հավանականությունն այն բանի, որ մենք փոխադարձ համաձայնության չենք գա և բեռնափոխադրումները կարող են ժամանակավորապես կանգնեցվել: Այդպիսի հավանականությունը չի կարելի բացառել ապրիլի 15-ից հետո, եթե մենք նոր քվոտաների մասին պայմանավորվածությունների չհասնենք»,- ասել է նա:










































