Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը կոչ է արել ստեղծել սիրիական կառավարություն առանց գործող նախագահ Բաշար Ասադի, հայտնում է Associated Press-ը:
«Դա պետք է լինի կառավարություն, որը չի գտնվի Բաշար Ասադի ղեկավարության տակ: Գոնե ինչ որ ժամանակ»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ անբավարար է համարում ազգային միասնության կառավարությունը, որտեղ կառավարական մանր պաշտոնները պետք է զբաղեցնեն «ռեժիմի նկատմամբ դրական տրամադրվածություն» ունեցող մեկ-երկու ընդդիմադիրներ:









































