Եգիպտոսի տուրիստական ճյուղը շարունակում է վնասներ կրել: Փետրվարին եկամուտները եղել են ամենացածրը վերջին 10 տարվա ընթացքում, գրում է արաբալեզու տուրիստական «Ալ-Միսալյա» պորտալը՝ հղումով Եգիպտոսի Տուրիստական նախարարության տվյալներին, հայտնում է RIA Novosti-ն:
«Անցած փետրվարին տուրիստական եկամուտները նվազել են 67 %-ով և 2016 թվականի փետրվարին կազմել 133 միլիոն դոլար՝ համեմատած անցյալ տարվա փետրվարի 406 միլիոնի հետ, և դարձել են ամենացածրը վերջին 10 տարում»,- հայտնում է պարբերականը:









































