Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը 300 հազար եվրո պարգևավճար կստանա այն դեպքում, եթե հավաքականը հաղթի Եվրոպայի առաջնությունում՝ հայտնում է «Reuters» ինֆորմացիոն գործակալությունը:
Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճելու դեպքում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 50 հազար եվրո, կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում՝ 100 հազար, իսկ եզրափակիչ՝ 150 հազար:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է ս.թ. հունիսի 10-ից ս.թ. հուլիսի 10-ը Ֆրանսիայում:









































