Թուրքական «Ֆեներբախչե»-ի պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին հերքել է «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին լուրը:
«Մինչև այժմ ես ոչ մի առաջարկ չեմ ստացել: Ես երջանիկ եմ «Ֆեներբախչե»-ում ու մտածում եմ միայն Թուրքիայի առաջնության, ինչպես նաև ազգային հավաքականիս կազմում «Եվրո-2016»-ի մասին:
Եթե անգամ «Ինտեր»-ը առաջարկ է կատարել, և «Ֆեներբախչե»-ն ընդունել է այն, ապա ամեն դեպքում ես չեմ ուզում հանդես գալ «Ինտեր»-ում»,- «A Bola»-ն փոխանցում է Նանիի խոսքը:









































