Tuesday, 23 06 2026
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից

Հովիկ Աբրահամյանի բազմիմաստ ակնարկները

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում է ընտրախախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն՝ դրամական տուգանքների փոխարեն:

Հասկանալի է, որ այս նախաձեռնության նպատակն է այսպես ասած զգաստացնել մարդկանց, ովքեր գնում են ընտրախախտումների, ավելի շուտ ընտրախախտումների պատվեր կատարելու, երաշխիքով, որ ընդամենը պատասխանատվության կենթարկվեն դրամական տուգանքի միջոցով, որը կվճարեն կամ պատվիրատուները կամ պատվերի համար ստացվող վարձատրության մեջ կներառվի: Զարմանալի է թվում, որ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը: Չէ՞ որ դրա արդյունքոմ շատերը կհրաժարվեն քրեական պատասխանատվության ռիսկի գնալ, ինչը նշանակում է, որ կբարդանա ընտրական արդյունք ստանալու իշխանության վերարտադրողական խնդրի լուծումը:

Սակայն այս մասով կառավարությունում տեղի է ունեցել հետաքրքրական դրսևորում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը դեմ է արտահայտվել օրինագծին՝ ասելով, թե կան խախտումներ, որոնց համար չարժե ազատազրկել մարդուն: Հովիկ Աբրահամյանը, համաձայնելով այս դիրքորոշմանը, այնուամենայնիվ ասել է, որ կառավարությունը պետք է հավանություն տա, քանի որ չնայած իրավականորեն ճիշտ է Հարությունյանի մոտեցումը, սակայն քաղաքական առումով կա հասարակության վստահությունը մեծացնելու խնդիր, և պետք է գնալ դրան ընդառաջ:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրական քայլ է կատարում: Մի կողմից նա քաղաքականապես «սխալ» է հանում Դավիթ Հարությունյանին՝ ակնարկելով, որ Հարությունյանը չի «զգացել» պահի նրբությունը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը, որ քաղաքականության մեջ խելքը կարևոր չէր համարում, փորձում է խելք դրսևորել և «խելք» չդրսևորելու ակնարկ անել Հարությունյանի հասցեին: Սա, իհարկե, իրողության այսպես ասած ներխոհանոցային փոքր դրվագն է, որը գալիս է հաստատելու վարչապետի և Դավիթ Հարությունյանի միջև փոխադարձ անվստահության մասին մամուլում տեղ գտնող հրապարակումները: Ավելի խոշոր առումով՝ Հովիկ Աբրահամյանը փաստորեն փորձում է մի շարք միավորներ հավաքել և՛ հանրության, և՛ միջազգային կառույցների առաջ: Բանն այն է, որ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում: Գրեթե կասկած չկա, որ ԱԺ-ն կմերժի այն կամ կընդունի այնպիսի աղավաղված ձևով, որ կլղոզվի դրա բուն էությունը: Սակայն կստացվի, որ Հովիկ Աբրահամյանն իր կողմից արել է ընտրական գործընթացի վստահության բարձրացման հանրային պահանջին ուղղված քայլը, իսկ ահա ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնոթյունը նրա այդ քայլը ջուրն է գցել:

Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերայի առաջընթացն ապահովելու հարցում այդպես էլ չկարողացավ լուծել միջազգային կառույցների համար իր վստահելիության խնդիրը, ինչը անկասկած ունի էական նշանակություն: Եվ այս առումով Աբրահամյանը երևի թե ցանկանում է միջազգային կառույցներին էլ մեսիջ հղել, թե որքան պատրաստակամ է ինքը ընտրական գործընթացի վստահելիություն ապահովելու հարցում, ի տարբերություն ՀՀԿ մեծամասնության: Միաժամանակ, սրանով նաև Աբրահամյանը, հատկապես մեկնարկած 4+4+4-ի ֆոնին, ակնարկ է հղում գուցե թե նաև այսպես ասած ընդդիմադիր շրջանակներին, որ ինչ-որ բան պայմանավորվելու համար պետք է իր հետ նստեն մի որևէ սեղանի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում