Friday, 03 07 2026
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի

Հաստատվեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը. բիզնեսի համար սահմանվել են նոր արտոնություններ

ՀՀ կառավարությունը հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը և այն ներկայացրեց Ազգային ժողով: Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ երկարատև քննարկումներից հետո նախագիծը լրամշակվել է նախնական ամրագրված սկզբունքների շուրջ և փաստաթուղթը պետք է ապահովի տնտեսության երկարաժամկետ աճը՝ չկարևորելով կարճաժամկետ արդյունքները: Ըստ Միրումյանի՝ օրենսգրքի ընդունումից հետո ոչ միայն արտահանողները հնարավորություն կունենան ստանալ ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վճարված են մատակարարներին, այլ նաև այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր տնտեսությունում կատարել են ներդրումներ ու դրանց մեծածավալությամբ պայմանավորված՝ հնարավորություն չեն ունեցել օգտագործելու իրենց մատակարարներին վճարված ԱԱՀ-ն: Այսինքն՝ վեց ամսվա կտրվածով այս սուբյեկտներին կվերադարձվի ԱԱՀ գումարները, որպեսզի կարողանան դրանք օգտագործել:

«Մեկ այլ միջոցառում նախատեսում է տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող արտադրական սարքավորումների, ինչպես նաև հումքի որոշ տեսակների համար ԱԱՀ գումարների տարաժամկետում: Դա նշանակում է, որ օրենսգրքի ընդունումից հետո արտադրական նշանակության սարքավորումներ, ինչպես նաև երրորդ երկրներից հումքի տեսակներ ներմուծելու դեպքում ԱԱՀ-ն մաքսային մարմիններին կվճարվի ոչ թե ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում, այլ կվճարվի հարկային մարմիններին՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը: Կարևորվում է նաև մեր երկրում վերամշակման գործընթացի զարգացումը, և այդ առումով այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր վերամշակում կիրականացնեն ՀՀ-ում և ՀՀ-ից արտահանում կկազմակերպեն, նրանց համար ԱԱՀ-ն ոչ թե կգանձվի սահմանին և կվերադարձվի, այլ ոչ կգանձվի, ոչ էլ կվերադարձվի, որպեսզի ժամանակային առումով նրանք հնարավորություն ունենան այդ գումարներն օգտագործել: Ի դեպ, այս միջոցառումը կառանձնացվի օրենսգրքից, և նախատեսվում է այն կիրառել ավելի վաղ, քան օրենսգիրքը կընդունվի»,- ասել է Միրումյանը:

Նրա խոսքով, ԱԱՀ հարցում կառավարությունը նախատեսում է հաշվանցումների ազատականացում, որը տարիներ շարունակ սահմանափակվել է՝ տվյալ պահի անհրաժեշտությունից ելնելով: Ըստ Միրումյանի՝ գործարարները հասկանում են, որ նման ազատականացումը նշանակում է բիզնեսի մոտ լրացուցիչ միջոցների առկայություն: Նման մոտեցումներ կլինեն նաև շահութահարկի գծով: ՊԵԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ նախատեսվում է նաև ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերի համար հարկային բեռի նվազեցում անել, որպեսզի դա հավասարվի շահութահարկին և բիզնես իրականացնելու համար այդ դր ույքաչափերը լինեն համեմատաբար ավելի չեզոք:

Հաջորդ սկզբունքը վերաբերում է նրան, որ կարևորվում է ինչպես միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում բյուջետային եկամուտների կայունությունը: Ըստ Միրումյանի՝ այստեղ հիմնական ուղղությունը հանդիսանում են ակցիզային հարկերը: Նախատեսվում է 2017-2021 թվականի ընթացքում սահուն, ըստ տարիների, որոշակի չափով վերանայել ծխախոտի, օղու արտադրանքի, ինչպես նաև վառելիքի որոշ տեսակների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ծխախոտի և օղու մասով դրույքաչափերը համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում գործող դրույքաչափերին, քանի որ Հայաստանը ստանձնել է նման պարտավորություն: Բայց, Միրումյանի դիտարկմամբ, անգամ 2021 թվականին Հայաստանը չի հավասարվելու այդ երկրների դրույքաչափերին և ունենալու է ընդհանուր դրույքաչափից 20 տոկոս ավելի ցածր դրույքաչափ:

«Օրենսգրքի շրջականերում սկզբունքային է եղել նաև հարկման այլընտրանքային եղանակների կիրառությունը: Հայաստանն այսօր աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը հարկման այլընտրանքային համակարգի տարածվածությամբ, ինչն էական աղավաղում է համակարգը և ցուցաբերում է անարդարացի դրսևորումներ: Վերանայվել են նաև այդ մոտեցումները, որ երկարաժամկետ հատվածում բիզնեսի 90 տոկոսը պարզապես չի կարող գտնվել հարկման այլընտրանքային ռեժիմների ներքո: Փոքր բիզնեսն, ըստ նրա, շարունակելու է օգտվել այն արտոնություններից, որոնցից այսօր օգտվում է:

Արմատական են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Մեծապես կարևորվում է հարկային կարգապահության բարձրացումը, մյուս կողմից՝ համակարգի թափանցիկության ապահովումը և միջազգային պրակտիկայում ընդունված հարկման ինքնագնահատման համակարգի կիրառությունը, ինչը նշանակում է սպասարկման լրիվ նոր որակ, կտրուկ նվազելու է հարկ վճարողի և հարկային ծառայողի շփումը»,- ասաց Միրումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում