Saturday, 08 06 2024
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»

Գյուղացիներին ահաբեկում են, որպեսզի դեմ չարտահայտվեն ՀԷԿ-ի կառուցմանը

Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի «Խաչաղբյուր-երկու» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում արձանագրված խախտումների և պետական մարմինների հանցավոր անգործության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամներ Լևոն Գալստյանը, Անի Նավասարդյանը և Տիգրան Զարիկյանը:

Նրանք նշեցին, որ Իջևանի արգելոցի մոտ եղել են մոտ երեք ամիս առաջ, բոլոր գյուղացիները միաձայն դեմ են եղել ՀԷԿ-ի կառուցմանը, և նույնիսկ նրանց օրինակը բնապահպանները ներկայացրել են այլ գյուղերում։ «Հանրային լսումներ անցկացվեցին, գյուղապետն ինքը դուրս եկավ և ասաց, որ դրանք լավ չանցան, բայց երեք ամիս հետո ամեն ինչ փոխվեց՝ մարդկանց ահաբեկում են, որպեսզի նրանք այլևս դեմ չխոսեն»,- ասաց Լևոն Գալստյանը։

Բնապահպան Տիգրան Զարիկյանն իր հերթին նշեց, որ երբ մայիսի 28-ին եղել են այնտեղ, մոտ 20 երիտասարդ փակել է իրենց ճանապարհը և պահանջել հեռանալ՝ ասելով, որ բոլորը կողմ են ՀԷԿ-ի կառուցմանը։ «Տեսախցիկների առաջ մարդիկ վախենում են խոսել, մեկին ահաբեկում են, մյուսին՝ սպառնում, թե որդուն աշխատանքից կհեռացնեն։ Նրանք, ովքեր նախկինում այդպես վճռականորեն դուրս էին եկել պայքարի՝ հանուն իրենց երեխաների, ի վերջո նրանք կարող է խմելու ջրից էլ զրկվեն, Հայաստանում այդքան ՀԷԿ կառուցելու համար գետ չկա։ Տներում փակված էին և ոչինչ ասել չցանկացան՝ մեզ առանձին մի 5 հոգի է պատմել եղելությունը»,- ասաց նա։

Հավելենք նաև, որ դեռևս նախորդ տարվա հունիսին Գետահովիտի այդ նույն բնակիչներն ահազանգել էին բնապահպաններին, որ արգելոցի մոտ ՀԷԿ են կառուցում:

Ըստ բանախոսների՝ չի եղել ՀԷԿ-ի կառուցման օրինական թույլտվություն, սակայն օրեր անց, չգիտես թե որտեղից, թույլտվությունը հայտնվել է, որից հետո հանրային լսումներ են սկսվել հարակից Ենոքավան գյուղում: Դրական եզրակացությունից հետո գյուղացիներն ընդվզում են և չեն կարողանում այնպես անել, որ այդ եզրակացությունը չեղյալ համարվի:

Չանցած յոթ ամիս առաջ նույն այդ ընկերությունը փոքր-ինչ փոփոխված տարբերակով նախագիծ է ներկայացրել հենց նույն այդ վայրում ՀԷԿ-ի կառուցման համար:

Հանրային լսումների ժամանակ գյուղացիների 99 տոկոսը դեմ է արտահայտվել ՀԷԿ-ի կառուցմանը, սակայն գյուղապետը ստորագրել է փաստաթուղթ, ըստ որի՝ բնակիչների մեծամասնությունը կողմ է կառուցմանը, թեև նախկինում գյուղապետն ինքն էլ դեմ է եղել։

Լուսանկարը՝ aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում