Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Վաշինգտոն, որտեղ Մամուլի ազգային ակումբում հանդիպել է լրագրողների հետ։
Իր ելույթում Դուդան անդրադարձել է ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ու Ուկրաինայում տիրող իրավիճակի խնդիրներին. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Եվրոպայում ուժի օգնությամբ փոխվել են սահմանները»։
Դուդան մանրամասնել է, որ այդ մասին խոսում է Ղրիմի դեպքերի համատեքստում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պետք է հեռանա Ղրիմից. «Ուստի գոյություն ունեն լուրջ մտավախություններ, որ Եվրոպայի մեր հատվածում անցել են խաղաղության ժամանակները»։
Նրա կարծիքով՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության մեծացումը պարտադիր է. «Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի փաստացի ռազմական ներկայություն, որպեսզի դաշինքի զինվորները մշտապես գտնվեն Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում»։








































