«Ժամանակակից շոու-բիզնեսի ամենաամուր զույգերից մեկը ամուսնալուծության շեմին է», «Սա վերջն է», «Բեքհեմների դարաշրջանն ավարտվեց»… Հենց այս վերնագրերն են շրջանառության մեջ դնում ոչ միայն «դեղին», այլև համբավ ունեցող պարբերականները՝ գրում է starslife.ru-ն:
Շշուկները, որ Բեքհեմների ընտանիքում հարաբերությունները լարված են, հայտնվել են այս տարվա սկզբին: Սկզբում խոսակցությունների առիթը տվեցին հենց ամուսինները, երբ հայտարարեցին, որ առաջիկա կես տարին իրենք պետք է առանձին ապրեն (Վիկտորյան պատրաստվում էր ընդլայնել բիզնեսը, իսկ Դևիդը երեխաների հետ պետք է մնար Լոս Անջելեսում): Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը կնոջ ընկերության հետ և այլևս նրա բիզնես-գործընկերը չէ:
Ամուսիններն իրենք ամուսնալուծության մասին լուրերը չեն մեկնաբանել, դա արել է նրանց ներկայացուցիչը: «Այդ պատմության մեջ ոչ մի գրամ ճշմարտություն չկա,- հայտարարել է Բեքհեմի ներկայացուցիչը:- Բոլորը, ովքեր նման բան են պնդում, պարզապես հալյուցինացիաներով են տառապում: Նրանք լավ կանեն՝ վերադառնան իրականություն»:









































