Իտալիայի ոստիկանությունը բռնագրավել է Ռաֆայել Պետրոնեի անշարժ գույքը: Վերջինս համարվում է նեապոլիտանական «Կամորրա» մաֆիոզ խմբի ղեկավարը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բռնագրավված գույքը ներառում է 40 բնակարան, 20 հողատարածք, 4 առանձնատուն, ինչպես նաև խանութներ ու գիշերային ակումբներ: Անշարժ գույքը գնահատվում է 60 մլն դոլար:
Ոստիկանությունը բռնագրավել է նաև 27 մոտոցիկլետ և Ferarri ավտոմեքենա: