Սաուդցի երիտասարդը բրիտանական մայրաքաղաքով տեղաշարժվում է մի քանի թանկարժեք ավտոմեքենաներով, որոնք պատված են ոսկով։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Անձնական «տորմիղի» արժեքը գնահատվում է 1.8 մլն դոլար։ «Տորմիղը» կազմված է 2 Lamborghini Huracan-ից և մեկ վեցանիվ Mercedes-Benz Geländewagen-ից։
Նման տեսարան կարելի է տեսնել «Բռնապետը» կատակերգությունում, որում հերոսը՝ Սաշա Բարոն Քոենը, տեղաշարժվել է այսպիսի ոսկե ավտոշարասյունով։ Նա ֆիլմում մարմնավորել է նավթով հարուստ աֆրիկյան երկրի առաջնորդի։













































