Ամերիկացի բժիշկներին հաջողվել է հաջողությամբ փոխպատվաստել ՄԻԱՎ-ով վարակված դոնորի լյարդը հիվանդին, ով նույնպես տառապում է իմունային անբավարարության վիրուսից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սա առաջին նման վիրահատությունն է, այն հնարավոր է դարձել ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց օրգանների դոնորության 30-ամյա արգելքի վերացումից հետո։
Բալթիմորում Ջոն Հոփքինսի հիվանդանոցի բժիշկների թիմը վիրահատությունը կատարել է երկու շաբաթ առաջ։
Հաղորդվում է նաև, որ կատարվել է ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ով վարակված դոնորից երիկամի փոխպատվաստման վիրահատություն։ Փոխպատվաստման վիրահատության ենթարկված երկու հիվանդներն էլ իրենց լավ են զգում, նրանցից մեկն արդեն լքել է հիվանդանոցը։









































