Tuesday, 30 06 2026
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Սերժ Սարգսյանը կիսում է ՀՀԿ-ն

Գուցե տարօրինակ հնչի, սակայն ՀՀԿ դպրոցի բացումը, որը ոչ այն է քաղաքական է լինելու, ոչ այն է կուսակցական, խոշոր հաշվով՝ հիշեցնելու է կուսակցությանը հասցված կացնի հարված, որով ՀՀԿ-ն կիսվելու է: Ավելի շուտ՝ կիսվելու է ՀՀԿ պատմությունը: Այն բաժանվելու է մինչև դպրոցը եղած շրջանի կամ շրջափուլի և դպրոցից հետո եղած շրջափուլի:

Այդ գործընթացը տեղավորվում է Հայաստանում իշխանության ձևավորման կամ վերադասավորման այն գործընթացի մեջ, համատեքստում, որը սկսել է Սերժ Սարգսյանն ու փորձում է առաջ տանել, և որի առավելագույն նպատակը 2018 թվականից հետո որպես վարչապետ մնալն է, իսկ նվազագույնը՝ ՀՀԿ միջոցով ստվերային իշխանություն պահելը և կուսակցական համակարգի միջոցով ապակենտրոնացված իշխանական համակարգի վրա ազդեցությունը պահպանելը, դե ֆակտո կառավարելը:

Այդ գործում շատ կարևոր են ոչ միայն իրավա-քաղաքական, կազմակերպա-կառուցվածքային լուծումները, սերնդափոխության ֆիզիկական կամ ինտելեկտուալ իմիտացիաները, այլ նաև հոգեբանական կողմը: Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է եղել իր իշխանության ձևավորմանը, իրեն զգալիորեն ենթակա համակարգի կազմավորմանը: Կստացվի, թե ոչ, հանրությունը թույլ կտա, ի վիճակի կլինի դիմադրել այդ գործընթացին, թե ոչ՝ այլ խնդիր է: Ակնհայտ է, որ Սարգսյանը իր առաջ դրել է այդ խնդիրը և փորձում է գնալ անշեղորեն: Ձևավորել սեփական իշխանություն, որը երկարաժամկետ ռեզերվով ենթակա է իրեն, գործնականում հնարավոր չէ առանց այդ հարցը առնվազն ՀՀԿ մասշտաբով լուծելուն: Իսկ ՀՀԿ մասշտաբով այդ հարցը հնարավոր չէ լուծել առանց հոգեբանական տրանսֆորմացիայի:

Մեծ հաշվով, ներկայիս Հանրապետական կուսակցությունը հիբրիդային է և իր մեջ կրում է կամ արտահայտում է Հայաստանի անկախության ամբողջ շրջանի, անցնող 25 տարիների ժամանակագրությունը: Ներկայիս ՀՀԿ-ում մարդիկ են, ովքեր հայտնվել են ՀՀՇ իշխանությունից, պատերազմից, ովքեր ասֆալտի ֆիդայիներ են եղել, սագագողեր, ովքեր քրեական և օլիգարխիկ փուլում ձևավորվածներ են, որոնք ՀՀԿ-ում են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ, որոնք Սերժ Սարգսյանի համար են ՀՀԿ-ում հայտնվել, զանազան պատեհապաշտներ և այլն:

Այսինքն՝ ներկայիս ՀՀԿ-ն Հայաստանի անկախության անցնող 25 տարիների մի խառնամբոխ է, որն առաջնորդվում է ֆիզիկական անվտանգության և նյութապաշտության կոդերով: Սակայն այդ ամենի տակ կա նաև հոգեբանությունը, և քանի որ այստեղ խառնամբոխ է նաև հոգեբանական առումով, և ամեն մեկը հոգու խորքում իրեն, այսպես ասած, պարտական է համարում մի որևէ մեկին՝ մեկը Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանին, մյուսը՝ Վազգեն Սարգսյանին, երրորդը՝ Քոչարյանին, չորրորդը՝ Սերժ Սարգսյանին, հինգերորդը՝ Աշոտ Նավասարդյանին կամ Անդրանիկ Մարգարյանին, որոնք ՀՀԿ հիմնադիրներն են, այդ կուսակցության վրա միարժեք գերակայության խնդիրը խորքային առումով լուծելը դառնում է բավականին բարդ:

Սերժ Սարգսյանը 2006 թվականից անդամակցել է ՀՀԿ-ին, Անդրանիկ Մարգարյանի մահից հետո գլխավորել այն, մեծ հաշվով՝ որևէ լուրջ խնդրի չի բախվել կուսակցությունը կառավարելու հարցում, կուսակցության տարբեր խմբերի հետ լեզու գտնելու հարցում, բայց ՀՀԿ-ն, միևնույն է, իրենը չէ, և ինքն էլ, խոշոր հաշվով, ՀՀԿ-ինը չէ, ու այս հոգեբանական դիսոնանսը հանդիսանում է ենթագիտակցական լուրջ արգելք ու բարդույթ բոլորի համար: Վերջին հաշվով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ներկան է, սակայն ապագան դառնալու համար նա կարիք ունի նախ դառնալ անցյալը: Այլ կերպ ամբողջատիրական համակարգում կառավարել և տիրապետել իշխող կուսակցությանը հնարավոր չէ:

ՀՀԿ-ի դպրոցով Սերժ Սարգսյանը փորձում է լուծել հենց ՀՀԿ անցյալը դառնալու խնդիր, և այդ իսկ պատճառով դպրոցը բաժանելու է ՀՀԿ կենսագրությունը երկու փուլի, այսպես ասած՝ կտրելու է հոգեբանական թելը ՀՀԿ այն ժամանակաշրջանի հետ, որտեղ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համար մեկն էր շատերից, ոչ թե միակը: ՀՀԿ քաղաքական կամ կուսակցական դպրոցի առանցքային, իսկ մեծ հաշվով էլ՝ միակ նպատակը լինելու է կուսակցությունում Սերժ Սարգսյանի «դարաշրջանի» հոգեբանական հարթակ ձևավորելը՝ այդպիսով կուսակցության կենսագրության երկրորդ կեսն իր անցյալով, ներկայով ու ապագայով կապելով միայն Սերժ Սարգսյանի հետ:

Դա, իհարկե, տևական գործընթաց է և անշուշտ՝ ոչ թե ամիսների, այլ տարիների խնդիր: Բայց Սարգսյանն անկասկած իր ծրագրերը հաշվարկում է հենց այդ ժամանակային կտրվածքով՝ հաջողության գրավականը տեսնելով հնարավորինս հեռու հաշվարկելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում