Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ակնկալում է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները կմիանան պատժամիջոցային «Սավչենկոյի ցուցակին»՝ հայտնում է Unian գործակալությունը։
«Մենք հաստատել ենք պատժամիջոցների ցուցակը այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են Ռուսաստանում ուկրաինացի քաղբանտարկյալների դեմ դատական կեղծ գործընթացներին: Դա կոչվում է «Սավչենկո-Սենցովի» ցուցակ, որը շատ նման է Մագնիտսկու ցուցակին»,- ասել է Պորոշենկոն վաշինգտոնյան Կապիտոլիումում՝ «Ազատության համար Ուկրաինայի պայքարը, որը շարունակվում է» ֆորումի ժամանակ։
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի իշխանությունները ակնկալում են, որ նախաձեռնությանը կմիանան ամերիկացի և եվրոպացի գործընկերները։
Ցուցակում ներառված է 84 մարդ։








































