Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մտադիր է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Ղրիմի թերակղզու տարածքում։ Այս մասին հայտարարաել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ փոխանցում է korrespondent.net-ը:
«Ռուսաստանը ուժգին կերպով ռազմականացնում է Ղրիմը: Նա, բացի ամեն ինչից, ձգտում է այնտեղ տեղակայել միջուկային զենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի շենքում «Պայքար հանուն ազատության, որը շարունակվում է» ֆորումում։










































