Գերմանացի լուսանկարիչ Էլկե Ֆոգելզանգի նկարների նոր շարքի հերոսներ են դարձել սկեպտիկ շները, հայտնում է Mashable-ը: Նախագիծը ստացել է «Շներ, որոնք հարցականի տակ են դրել լուսանկարչի հոգեկան առողջությունը» անվանումը:
Լուսանկարչուհին ընտրել է այն նկարները, որտեղ շների դեմքի արտահայտությունը հիշեցնում է մարդկային միմիկա և նկատել է շների «սկեպտիկ տրամադրվածությունը» լուսանկարչի նկատմամբ: Իրականում շները պարզապես հետաքրքրություն են ցուցաբերել քաղցրավենիքի կամ խաղալիքի նկատմամբ:

















































