Վաշինգտոնը չպետք է փորձի պաշտոնանկ անել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, քանի որ այդ դեպքում երկրի վերահսկողությունը կստանա ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: Այս մասին երեքշաբթի СNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Կրուզը:
«Եթե մենք պաշտոնանկ անենք Ասադին, ամենայն հավանականությամբ, ԴԱԻՇ-ը վերահսկողություն կստանա Սիրիայի նկատմամբ»,- ասել է Կրուզը՝ ընդգծելով, որ դա «լուրջ սխալ» կլինի: «Մեր նպատակը Սիրիայում պետք է լինի ոչ թե Ասադի պաշտոնանկ անելը, այլ ԴԱԻՇ-ի լիակատար ոչնչացումը»,- նշել է Կրուզը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք ինքը պատրա՞ստ է զանգվածաբար ամերիկյան ցամաքային զորքեր օգտագործել գրոհայինների դեմ պայքարի համար՝ Կրուզն ասել է. «Ես ցանկացած միջոց կձեռնարկեմ ռազմական ոլորտում, որոնք կպահանջվեն ԴԱԻՇ-ին հաղթելու համար»: Նա նաև հայտարարել է քրդերին զինելու անհրաժեշտության մասին, որոնք կռվում են ԴԱԻՇ-ի դեմ, նաև ավելի ակտիվորեն ավիահարվածներ հասցնելու ծայրահեղականների դիրքերի ուղղությամբ:









































