Tuesday, 30 06 2026
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv

Beeline-ն աջակցում է կրթության ոլորտում «Կրթությունը XXI դարում» Еxpo 2016 միջազգային ցուցահանդեսին

Beeline-ը, «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում են կրթական հաստատությունների և կրթական ոլորտի նվաճումների «Կրթությունը XXI դարում» Еxpo 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացման մասին:

Ցուցահանդեսն անցկացվում է մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի ընդունարանում, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեում: Միջոցառմանն աջակցում է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 60 կազմակերպություն, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 բարձրագույն և մասնագիտական կրթական հաստատություն, տասնյակ համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ և մասնագիտական ուսումնարաններ:

Ցուցահանդեսի մասնակից կրթական հաստատությունների ներկայացուցիչները դիմորդներին և այցելուներին կպատմեն ընդունելության կարգի, կրթաթոշակների, հիմնական քննությունների հանձնման և ուսանողական կյանքի առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կկազմակերպեն ընդունելության թեստեր և օլիմպիադաներ: Ցուցահանդեսի ընթացքում Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնն առաջին անգամ կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար կրթության ծրագիրը և ավելի քան երկու հարյուր դիմորդների շրջանում կանցկացնի մրցութային ընդունելություն ` 2016-2017 թ.թ. ռուսական բուհերում սովորելու համար:

«Կրթությունն ավանդաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում Beeline-ի սոցիալական ծրագրերում: «Կրթությունը XXI դարում» ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է երիտասարդների համար ստանալու տեղեկատվություն հայկական և ռուսական բուհերի և կրթական հաստատությունների, վերջիններիս կրթական ծրագրերի մասին, գնահատելու իրենց հնարավորությունները և կայացնել կարևոր որոշում՝ ընտրելով համապատասխան բուհը: Որպես ծրագրի գլխավոր հովանավոր` մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս ցուցահանդեսը բազմաթիվ դիմորդների Հայաստանից կօգնի փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ցուցահանդեսի հյուրերը նաև հնարավորություն կունենան ծանոթանալու կրթական, գիտական և տեղեկատվական միջավայրի ձևավորման ազգային ու միջազգային փորձին և մոտեցումներին: Հիմնական մասնագիտությունից բացի դպրոցականները և ուսանողները կկարողանան նաև ընտրել լրացուցիչ կրթություն. լեզուների դասընթացներ, Միասնական պետական քննությունների պատրաստմանն ուղղված դասեր ու կրթական ծրագրեր արտասահմանում: Ցուցահանդեսի շրջանակում ժամանակակից կրթության բոլոր ակտուալ հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն սեմինարներ և կլոր սեղաններ, ինչպես նաև կրթական հաստատությունների մասին ներկայացումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում