Մարտի 25-ին Հայաստան – Բելառուս (0։0) խաղի 72-րդ րոպեին երկրպագու մտավ խաղադաշտ․ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան շարժման անդամ Հայկ Բաբայանն էր։
Ճայթրուկը ձեռքին երկրպագուին կասեցրին անվտանգության աշխատակիցները, որից հետո նա տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնի բաժին։ 1 ժամ անց նա ազատ էր արձակվել։
1in.am Sport-ը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ճշտելու՝ արդյոք ՈւԵՖԱ-ն տուգանելու՞ է ՀՖՖ-ին՝ հաշվի առնելով նաև նախադեպը Հայաստան – Պորտուգալիա հանդիպման ժամանակ։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի տուգանվելու։ Նման որոշում չի կարող լինել, քանի որ ընկերական խաղ է»,- ասաց ՀՖՖ մամլո քարտուղար Հայկ Կարապետյանը։






































