Պաուլու Ֆերեյրան «Չելսի»-ի դեսպանի կարգավիճակով ԱՄՆ է մեկնել, որտեղ մասնակցել է ամառային նախամրցաշրջանային մրցաշարին նվիրված հատուկ արարողությանը:
«Եթե դուք մասնակցում եք մրցաշարին, ապա ցանկանում եք, որպեսզի ձեր լավագույն ֆուտբոլիստները հաղթեն: Դրանում է կայանում բարձրակարգ ակումբների հետ խաղալու իամստը:
Դա օգնում է աշխատել առավելագույն ինքնանվիրումով և ավելի լավ նախապատրաստվել մրցաշրջանին»,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ֆերեյրայի խոսքերը:
Հավելենք, որ ԱՄՆ-ում «Չելսի»-ն կխաղա «Լիվերպուլ»-ի, «Ռեալ»-ի և «Միլան»-ի դեմ:







































