Հնարավոր ցավին սպասելը մարդու համար շատ ավելի տանջող է դարձնում այն, քան վստահությունը, որ այդ ցավից անհնար է խուսափել: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
45 կամավորների շրջանում անցկացված գիտափորձը ցույց է տվել, որ մարդկանց մոտ սթրեսը մեծանում է, օրինակ, էլեկտրական շոկ ստանալու 50 տոկոսի հավանականության դեպքում:
«Աշխատանքի ընդունվելիս հարցազրույցի ժամանակ դուք ավելի ինքնավստահ եք, եթե գիտեք, որ ձեզ կվերցնեն կամ, ամենայն հավանականությամբ, չեն ընդունի: Մարդն ավելի շատ սթրես է ապրում, երբ չգիտի՝ ինչ է իրեն սպասվում: Այդ օրինաչափությունը դրսևորվում է շատ իրավիճակներում՝ անալիզների արդյունքներին սպասելիս, երկաթուղային կայարանում և այլն»,- ասել են հոդվածի հեղինակները:











































