Ֆրանսիայի Մարսել քաղաքի իրավապահները «Շոկ» անունով ութամյա շանը պարգևատրել են պատվավոր շքանշանով, հայտնում է RIA Novosti-ն: Շունը խիզախորեն և ինքնազոհաբար օգնել է ոստիկաններին հայտնաբերելու 7,5 միլիոն եվրո արժողությամբ թմրանյութ:
Ծառայության ընթացքում շունը ընդհանուր քանակով հայտնաբերել է 850 կգ մարիխուանա, 22 կգ կոկաին, 1.5 միլիոն եվրո կանխիկ գումար և 50 միավոր զենք: Գամփռը այս տարի պետք է անցներ վաստակած հանգստի, բայց լավ ծառայելու պատճառով անփոխարինելի է, և որոշել են ևս մեկ տարի երկարացնել նրա ծառայությունը:









































