ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Կարեն Վարդանյանի անհետացման հետ կապված: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Կարեն Վարադանյանի հետ կապված հաղորդում է ստացվել ոստիկանություն: Անցկաց վում է հետաքննություն»,- ասաց Ահարոնյանը` ավելացնելով, որ ներկա դրությամբ Վարդանյանի գործով այլ տեղեկություններ չկան:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանն իր Facebook-ի էջում տեղեկացրել է, որ դիմել է ոստիկանություն և անհանգստանում է` հնարավոր է, որ Կարեն Վարդանյանը խարդախության զոհ է դարձել:










































