Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ժամանակակից աշխարհում ծնելիության անկման գլխավոր մեղավորը սոցիալական բարձր կարգավիճակի համար մրցակցությունն է։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի մարդաբանները, որոնց հոդվածը հրապարակվել է Philosophical Transactions of the Royal Society B հանդեսում։
Ծնելիության անկումը սովորաբար բացատրվում է մանկական մահացության կրճատմամբ, հակաբեղմնավորիչների տարածվածությամբ ու երեխա ունենալու կանանց ցանկության հետաձգմամբ, օրինակ՝ կրթություն ստանալու համար։
Սակայն հոդվածի հեղինակների կարծիքով՝ այդ գործոնները բավական չեն։ Նրանք ընդգծում են, որ ծնելիությունն ավելի կտրուկ անկում է ապրում ժամանակակից աշխատաշուկայով տարածքներում։ Դրանց բնորոշ է աշխատատեղերի համար կոշտ և ժողովրդական սպառման տարատեսակ անվերջ ապրանքների մրցակցությունը, որը ազդարարում է բարեկեցության ու անհատի բարձր կարգավիճակի մասին։
Նրանք ընդգծել են, որ մարդկանց բոլոր ուժերը սկսում են ծախսվել նրա վրա, որ ինքը պակաս չլինի իր հարևանից և շուտով նրանց սկսում է թվալ, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ ունենալ շատ երեխաներ։










































