Հինգշաբթի օրը նավթի համաշխարհային շուկաներն արձանագրել են նավթի գների կտրուկ անկում: Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացման պատճառով կտրուկ նվազել է բենզինի պահանջարկը: Բացի այդ, որպես գների անկման պատճառ են նշում ԱՄՆ-ում բարձր գործազրկությունը, դոլարի ամրապնդումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերի անկումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Միջինում նավթի գները նվազել են 7%-ով: Արդյունքում Brent մակնիշի նավթի գինը InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) էլեկտրոնային բորսայում կազմել են 110.8 դոլար/բարել, ինչը 10.39 դոլարով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից: Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում WTI (Light Sweet) մակնիշի նվազել են 9.44 դոլարով` կազմելով 99.8 դոլար/բարել: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Մեկ օրում նավթի գների նման անկում գրանցվել էր 2008 թ. տնտեսական ճգնաժամի սկզբին:










































