Դորտմունդի «Բորուսիա»-ի ղեկավարությանն ու մարզչական շտաբին չի հետաքրքրում Պիեր-Էմերիկ Օբամեյանգի՝ ակումբային գրանցումը փոխելու մասին տարատեսակ ասեկոսեները։ Այս մասին հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն։
«Պատահական չէ, որ խաղացողի հետ նոր՝ մինչև 2020թ․ գործող պայմանագիր ենք կնքել։ Անելու ենք հնարավորը, որ ապագայում նույնպես նա բազում գոլեր խփի «Բորուսիա»-ում։
Եթե որևէ ակումբ 100-120 մլն եվրո առաջարկի, կդիտարկենք այն։ Բայց հակված ենք շարունակել համագործակցությունն Օբամեյանգի հետ»,- Վատցկեի խոսքերը մեջբերում է Kicker-ը։








































