Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ PKK-ի գործողությունները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Դեսպան Ռայսը դատապարտել է Թուրքիայի դեմ PKK-ի հարձակումները և ընդգծել, որ այդ հարձակումները պետք է դադարեցվեն»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱՄՆ-ը և Թուրքիան PKK-ն համարում են ահաբեկչական կազմակերպություն։
Բացի այդ, խորհրդականը հաստատել է ԱՄՆ-ի պարտավորություններն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի գործում և դատապարտել ԴԱՒՇ խմբավորման հարձակումներն ընդդեմ Թուրքիայի։









































