Դանիացիները ԵՄ-ում ամենաակտիվ աղբ «արտադրողն» են: Նոր տվյալներով՝ յուրաքանչյուր դանիացի տարեկան դեն է նետում 759 կգ աղբ, հայտնում է The Local-ը:
Եվրոստատի տվյալներով՝ 2014թ. դանիացիները մեկ հինգերորդով ավելի աղբ են կուտակում, քան Կիպրոսի՝ երկրորդ ամենաշատ աղբ կուտակող երկրի բնակիչները, նաև 3,5 անգամ շատ, քան Ռումինիան, որը բնակչության մեկ անձի թվով աղբի ծավալով ցուցակի վերջում է:
Տարեկան երկրի բնակիչների արտադրած թափոնների աճի ցուցանիշով ևս Դանիան առաջ է եվրոպական երկրների մեծ մասից: Նրա բնակիչները ներկայումս թափում են 46%-ով ավելի շատ աղբ, քան 1995թ.: Թափոնների ավելի մեծ աճ նկատվում է միայն Մալթայում:
Դանիայի կտրուկ հակադրություն են ԵՄ անդամ չհանդիսացող հարևան Նորվեգիան, որտեղ նույն ժամանակահատվածում աղբի ծավալը նվազել է 32%-ով, Գերմանիան՝ աղբի քանակի 1% կրճատմամբ, Շվեդիան, որտեղ 20 տարում աղբի քանակն ավելացել է 13%-ով:









































