Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է ձեռք բերել «Լեսթեր»-ի ֆրանիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է Mirror-ը։
Կանտեի ծառայություններով հետաքրքրվում են նաև Լոնդոնի «Արսենալ»-ը, Թուրինի «Յուվենտուս»-ն ու կատալոնական «Բարսելոնա»-ն։
«Չելսի»-ին չի վախեցնում լուրջ մրցակցությունը։ «Ազնվականներ»-ի ղեկավարությունը պատրաստվում է պաշտոնական առաջարկով հանդես գալ արդեն առաջիկա ամռանը։
24-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 33 հանդիպում է անցկացրել, խփել 1 գոլ։







































