Քրիստոսի Հարության տոնը նշվել է Լաթաքիայում: Arevelk.am-ի աղբյուրը հայտնել է, որ այս տարի եկեղեցական արարողությանը մասնակցել են Սիրիայի տարբեր քաղաքներից Լաթաքիայում ապաստանած հայորդիներ:
Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) փողային նվագախումբի առաջնորդությամբ` հավատացյալները ժամանել են եկեղեցի: Օրվա առթիվ պատարագ է մատուցել տեր Մաշտոց քահանա Արապաթլյանը:










































