Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ Bastille ընկերության հետազոտողները, որը մասնագիտացած է համակարգչային տեղեկատվության պաշտպանության հարցերում, հայտնել է կիբեռհարձակումների նոր վեկտորի մասին:
Մասնավորապես, համայն աշխարհում միլիոնավոր համակարգիչներ հայտնվել են արդեն անլար մկնիկով միջոցով «կոտրման» սպառնալիքի առջև: Փորձագետների պնդմամբ՝ խոցելի են ժամանակակից բոլոր պլատֆորմները՝ ներառյալ PC-ը, Mac-ը և Linux-ը:
Bluetooth-ն ընդգծել է, որ համակարգչային մանիպուլյատորի ու հաղորդչի միջև միացումը ոչ մի կերպ պաշտպանված չէ, ինչն էլ անլար մկնիկով համակարգիչը անպաշտպան է դարձնում չարագործների գործողությունների համար:
Ցանցահենը կարող է խաբել համակարգչին՝ օգտագործելով այնպիսի հաղորդիչ սարք, որոնք eBay-ում վաճառվում են ընդամենը 10 դոլարով: Անլար սարքի միջոցով համակարգչին միանալուց հետո չարագործը ստանում է համակարգչին ամեն տիպի հրամաններ տալու հնարավորություն:
Bastille-ն ընդգծել է, որ մի շարք արտադրողներ արձագանքել են իրենց զգուշացմանը, իսկ ոմանք էլ՝ ոչ:










































