«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ մտածում է միայն իր և կատալոնական ակումբի իր թիմակիցների մասին:
«Մամուլը միշտ փորձում է համեմատել ինձ որևէ մեկի հետ: Միակ նպատակս թիմիս առաջընթացն է: Ինձ Քրիշտիանուի կամ որևէ այլ ֆուտբոլիստի հետ չեմ համեմատում: Փորձում եմ մտածել միայն իմ, կատալոնական ակումբի թիմակիցներիս և խաղադաշտում հաղթանակներ տանելու մասին:
«Ռեալ»-ում մեծագույն խաղացողներ են ընդգրկված: Այն աշխարհի լավագույն թիմերից մեկն է: «Արքայական ակումբ»-ի հետ միշտ դժվար է մրցակցել: Մենք պայքարում ենք միմյանց դեմ և կատալոնական ակումբը միշտ ձգտում է հաղթել այդ պայքարում: Ես երբեք ինձ չեմ համեմատել Ռոնալդուի հետ»,- Marca-ն մեջբերում է Մեսսիի խոսքերը:







































