Microsoft ընկերությունը ներկայացրել է տելեպորտացիայի մեթոդ հոլոգրամի միջոցով: Նմանատիպ տեխնոլոգիաներ ներկայացված են «Աստղային պատերազմներ» ֆիլմում, հայտնում է The Verge-ը:
HoloLens նախագծի մշակողները ներկայացրել են «հոլոպորտացիա»: Մարդուն, որը որոշել է տելեպորտացվել հոլոգրամի միջոցով, մի սենյակում շրջապատում են 3D տեսախցիկներով, որոնք իրական ժամանակում որսում են խոսքն ու շարժումը: Այնուհետև ինֆորմացիան պրոյեկտվում է մյուս սենյակ, որտեղ HoloLens-ի օգտվողը կարող է տեսնել խոսակցին և փոխգործակցել նրա հետ:
Նշվում է, որ Microsoft-ը պլանավորում է սկսել HoloLens-ի մասսայական թողարկում:









































