YouTube-ում հայտնվել է գործառույթ՝ դանդաղեցված շարժման (slow-motion) էֆեկտով տեսանյութեր ստեղծելու համար: Այս մասին ասվում է վիդեոհոսթինգի բլոգում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Նոր գործառույթը թույլ կտա կադրում օբյեկտների շարժման արագությունը «արգելակել» 2, 4 կամ 8 անգամ:
Տեսանյութերի դանդաղեցված էֆեկտի կցման համար անհրաժեշտ է բացել տեսանյութի խմբագրման գործիքներն ու սեղմել կրիայի պատկերով կոճակը: