Այսօր Մուսայիդ և Աբդալլահ Մուբարաք եղբայրները, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցրել «Ալ-Քաիդայի» միջազգային ահաբեկչական ցանցում, այսօր առավոտյան սպանվել են Եմենում: Այս մասին հաղորդել է Եմենի պաշտպանության նախարարությունը: France Presse գործակալության հաղորդմամբ, օպերացիան իրականացվել է երկրի հեռավոր շրջաններից մեկում, որտեղ իսլամիստները բավականին ուժեղ դիրքեր ունեն:
Տեղի բնակչության վկայություններով, երկու եղբայրները սպանվել են անօդաչու ինքնաթիռի ռմբակոծության հետևանքով, որը պատկանել է ԱՄՆ-ին: Այլ աղբյուրներ հաղորդում են, որ Մուբարաքներին սպանել են ուղղաթիռից: Now Lebanon-ը հաղորդում է, որ օպերացիայի հիմնական թիրախը եղել է Սաուդյան Արաբիայից Եմեն ժամանող «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը, որը մեկնել էր Մուբարաքների տուն: Նույն աղբյուրի հաղորդմամբ, նրանց հաջողվել է խուսափել մահից: