Saturday, 08 06 2024
16:00
Զիմբաբվեի նախագահը BRICS-ին միանալու ցանկություն է հայտնել
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը

Ֆիննախը բացահայտեց վարչապետի հերթական սուտը. արտաքին պարտքն անցել է վտանգավոր շեմը

Ընդհանուր արտաքին պարտք/ՀՆԱ (%) ցուցանիշով Հայաստանն արդեն իսկ ներկա պահին զգալիորեն գերազանցում է պարտքի «վտանգավոր» շեմերը: Նման սենսացիոն խոստովանություն է արված եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ կառավարության ընդունած հայեցակարգում:

Այսպես, Հայաստանի ընդհանուր արտաքին պարտքը (և՛ պետական, և՛ մասնավոր արտաքին պարտքերը միասին) ՀՆԱ-ի նկատմամբ 2012 թվականին կազմել է 75%, իսկ 2013-ին կկազմի 75.6%: Մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամի ու այլ կազմակերպությունների վերլուծություններում որպես պարտքի վտանգավոր շեմ նշված է այդ ցուցանիշի 40-60%-ը (այս մասին ասվում է նույն հայեցակարգում): Ընդ որում` զգալիորեն գերազանցված են պարտքի ծանրությունը բնութագրող բոլոր հիմնական շեմերը: «Ընդհանուր արտաքին պարտքի սպասարկում/արտահանում» ցուցանիշի թույլատրելի շեմը 25%-ն է, Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը 2012-ին կազմել է 41%, 2013-ին կկազմի 43%: «Պարտքի սպասարկում բյուջեի եկամուտների նկատմամբ» ցուցանիշի թույլատրելի շեմը 35%-ն է, մեր ցուցանիշը 2012-ին կազմել է 46.2%, 2013-ին կկազմի 49.3%: «Պարտք/Արտահանում» ցուցանիշի շեմը` 200%, մեր ցուցանիշը 2012-ին` 292%, «Պարտք/Եկամուտներ»-ի շեմը` 300%, մեր ցուցանիշը 2012-ին` 329%:

Նախկինում վարչապետը և կառավարության մյուս ներկայացուցիչները միշտ հայտարարում էին` մեր արտաքին պարտքը թույլատրելի սահմաններում է: Նրանք հիմք էին ընդունում միայն արտաքին պետական պարտքի մեծությունը` անտեսելով մասնավորը: «Մեր երկրի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ 40, իսկ Հունաստանում` 140%-ը: Այդ առումով մենք բարվոք վիճակում ենք»,- հայտարարել էր Տիգրան Սարգսյանը մոտ մեկ տարի առաջ` հավելելով, որ մեր արտաքին պարտքը միջին ծանրության է (http://armenpress.am/arm/print/682587/):

Ի դեպ, պարտքի «վտանգավոր շեմ» ասվածը այն սահմանն է, որից սկսած արտաքին պարտքը տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն է ունենում: Նվազում է (կամ ավելի քիչ է աճում) 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն, ներդրումները, արտադրողականությունը: Դատելով մեր պարտքի ահռելի չափերից` կարելի է ենթադրել, որ վերջին տարիների ցածր տնտեսական աճը (ի դեպ, մեր տեղեկություններով` այդ աճի իսկությունն էլ լրջորեն կասկածի տակ է դրվում հաճախ հենց ՀՀԿ-ական պատգամավորների, օրինակ` Վարդան Այվազյանի կողմից) զգալիորեն պայմանավորված էր նաև արտաքին պետական պարտքով:

Իսկ ի՞նչ կլինի, եթե 2014-ից թողարկվեն 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր: Քանի որ այդ թողարկմամբ մարվելու է մեկ այլ արտաքին պարտք` ՌԴ նկատմամբ ՀՀ ունեցած պարտքը, ապա լրացուցիչ բացասական ազդեցությունը շատ նշանակալի չի լինի: Բայց եթե թողարկվի, ասենք, 750 կամ 1 մլրդ դոլարի եվրապարտատոմսեր (ինչի հնարավորությունը քննարկված է հայեցակարգում), ապա իրավիճակը շատ ավելի ծանր կլինի: «Արտաքին պարտքի ավելացման ազդեցությունը Հայաստանի արտաքին պարտքի և հարկաբյուջետային կայունության վրա գնահատելու համար որպես հիմնական սահմանափակում դիտարկվել է միջնաժամկետ հատվածում 6% տնտեսական աճ ապահովելու անհրաժեշտությունը, ինչը կառավարության գործունեության ծրագրում նպատակադրված 5-7 տոկոս տնտեսական աճի միջին մակարդակն է: Այս սահմանափակման ներքո գնահատվել է, որ 500 մլն դոլար ծավալով նոր պարտքի ներգրավումը Եվրապարտատոմսերի միջոցով, չնայած տնտեսական աճի նվազման ուղղությամբ որոշակի ազդեցությանը (որը գնահատվել է 0.3-0.4 տոկոսային կետ), չի խաթարում 6% տնտեսական աճի ապահովումը: Չնայած այս հանգամանքին, արտաքին պարտքի ավելացումը` Եվրապարտատոմսերի թողարկման արդյունքում որոշակի բացասական ազդեցություն է ունենալու ինչպես արտաքին պարտքի օրենսդրությամբ սահմանված և միջազգայնորեն ընդունված շեմերի գերազանցման, այնպես էլ հնարավոր ռիսկերի նկատմամբ զգայունության բարձրացման առումով»,- ասված է Եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ կառավարության ընդունած հայեցակարգում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում