Saturday, 08 06 2024
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան

Հայաստանն առայժմ կթողարկի միայն ֆիքսված տոկոսադրույքով եվրոպարտատոմսեր

Եվրոպարտատոմսերի շուկայում շրջանառվում են ավելի քան ութսուն տեսակի պարտատոմսեր, սակայն ներկայումս Հայաստանի կառավարությունը դիտարկել է միայն ֆիքսված տոկոսադրույքով պարտատոմսերի թողարկման հնարավորությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Ֆիքսված տոկոսադրույքով պարտատոմսերի տոկոսադրույքը չի փոխվում պարտատոմսի գոյության ողջ ընթացքում (օրինակ` 10 տարում), վճարվում է ամեն տարի, իսկ մայր գումարը մարվում է` պարտատամսի ժամկետի վերջին օրում: Եվրոպարտատոմսերի շուկայում կան նաև այնպիսի պարտատոմսեր, որոնց տոկոսադրույքները փոփոխվում են` կախված ուղենշային տոկոսադրույքից (LIBOR, EURIBOR): Կան նաև փոխարկելի պարտատոմսեր (որոնք պարտատերը ցանկության դեպքում կարող են փոխարինել, ասենք, հասարակ բաժնետոմսերով), hետ կանչվող պարտատոմսեր (երբ թողարկողը պարտատոմսի «կյանք» ժամանակահատվածի ցանկացած պահին կարող է մարել այն` չսպասելով վերջնական ժամկետի ավարտին) և այլն:

Պարտատոմսերի այս բազմազանությունը բավական գրավիչ է դարձնում պարտատոմսեր թողարկելը պետությունների համար` ինչպես պարտքի կառավարման ճկունության ապահովման, այնպես էլ ներդրողների ու փոխառու միջոցների դիվերսիֆիկացման տեսանկյունից: Սակայն ՀՀ պարտքի կառավարման ռազմավարությունից ելնելով` նպատակահարմար է համարվել թողարկել միայն ֆիքսված տոկոսադրույքով պարտատմոսեր, որի դեպքում էապես ցածր են տոկոսադրույքի և վերաֆիքսման ռիսկերը:

Բացի այդ` մյուս պետությունները ևս եվրոպարտատոմսերի շուկայում մեծ մասամբ թողարկում են ֆիքսված տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի մյուս տեսակները թողարկվում են հիմնականում մասնավոր հատվածի կողմից:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է 500 մլն դոլար արժողության արտարժույթով պարտատոմսեր թողարկել ու վաճառել եվրոպական պարտատոմսերի շուկայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում