Չինական փոքրիկ Umeox ընկերությունը որոշել է մասնակցել ամենաբարակ սմարթֆոնի թողարկման մրցավազքին: Արդեն ամռանն այն կներկայացնի 5,6 մմ հաստությամբ X5 մոդելը:
Նորույթի մասին գրեթե տեղեկություններ չկան: Հայտնի են միայն դրա չափերը (118х60х5,6 մմ), ինչպես նաև որ նոր սարքի օպերացիոն համակարգը Android 4.2 (Jelly Bean) է: Սարքավորման միջուկը գաղտնի է պահվում: Umeox X5-ը կարող է վաճառքում հայտնվել հուլիսին:
Ամենաբարակ սմարթֆոնը ստեղծողի տիտղոսի համար պայքարում են Չինաստանի մի շարք ընկերություններ՝ Oppo, Huawei, Vivo, Alcatel և այլն: Ամենայն հավանականությամբ, առաջատարը կդառնա Huawei-ը, որը հունիսին կներկայացնի 6,2 մմ հաստությամբ Ascend P6-ը:
Նույն ամսին Oppo-ն կարող է ներկայացնել էլ ավելի բարակ՝ 6,13 մմ հաստությամբ սարքը: Դրա բնութագրիչները կլինեն նույնը, ինչ որ Ascend P6-ինը: Եթե լուրերը ճիշտ են, ապա Huawei-ը և Oppo-ն երկար ժամանակ առաջատար չեն մնա, քանի որ Umeox X5-ը կգերազանցի նրանց իր 0,53 մմ-անոց սարքով: