Կալիֆոռնիայի բնակիչները դատական հայց են ներկայացրել Starbucks ընկերության դեմ՝ բռնացնելով նրան լատտե սուրճի պատրաստման ժամանակ կաթի խնայողության մեջ՝ ասվում է հայցում։ Այս մասին փոխանցում է CBS հեռուստաալիքը։
Սուրճ արտադրող հանրահայտ ցանցի դեմ հայցեր են ներկայացվել Սան Ֆրանցիսկո և Սան Դիեգո քաղաքներում։ Հայցվորները հաստատում են, որ ընկերությունը խաբում է գնորդներին՝ սուրճի մեջ ավելացնով խոստացվածից միջինը 25 տոկոսով քիչ հեղուկ։
Հայցվորները նշում են, որ ընկերությունն այդ կերպ միլիոնավոր դոլարներ է խնայել և ապօրինաբար հարստացել՝ գումար վերցնելով արտադրանքի ավելի մեծ ծավալի համար, քան տրամադրում է։
Starbucks-ը նշել է, որ տեղյակ է ներկայացված հայցից, սակայն վստահեցրել է, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են, իսկ ըմպելիքի որակից դժգոհ գնորդները կարող են նորը խնդրել։











































