Թմրամաֆիայի գործողությունները ուրբաթ օրը քաոսի են վերածել ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող մեքսիկական Ռեյնոսա քաղաքը՝ գրում է RIA Novosti-ն:
Տամաուլիպաս նահանգի իշխանությունների տվյալներով՝ Ռեյնոսա և Մոնտերեյ (Նուևո-Լեոն նահանգ) քաղաքների միջև ընկած ճանապարհին արձանագրվել են ուժգին փոխհրաձգություններ: Օգտատերերը համացանցում տեղադրել են մի քանի այրվող ավտոմեքենաների լուսանկարներ:
Բացի այդ, հանցախմբերը հենց քաղաքում մի քանի ճանապարհներ են փակել՝ օգտագործելով ավտոբուսներ, ուղևորների և վարորդների, որոնց դուրս են բերել սրահներից: Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում:
Իշխանությունները լայնամասշտաբ գործողություններ են ծավալել հանցագործների գործողությունների դեմ, սակայն նրանց դեռևս չի հաջողվել արգելափակումից հանել փողոցները:










































