Saturday, 08 06 2024
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան

Եթե ՌԴ հետ ընկերություն չենք անում, ինքն էլ ՀՀ-ին առաջարկում է գազի համաշխարհային գին. Վարդան Բոստանջյան

ՀՀ իշխանություններն ու ՀՀ կառավարությունը պետք է գազի սակագնի քննարկումների ժամանակ ապահովեն համապատասխան թափանցիկություն, ինչը նախկինում չի եղել` այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով գազի սակագնի թանկացմանը:

Նա նշեց, որ ՀՀ բնակչությունը և գործարար համայնքը գազ սպառողներ են, այսինքն՝ գազի գինը ՀՀ-ի համար չափազանց կարևոր հարց է, ինչը ենթադրում և նույնիսկ պահանջում է թափանցիկ գործելակերպ ու բանակցություններ:

«Երբ թանկացման մասին խոսակցությունները սկսեցին արդեն շրջանառվել, ԱԺ-ում քննարկում կազմակերպվեց, հայտնեցին, որ շարունակություն է լինելու: Ուզում եմ ենթադրել, որ գոնե այսուհետ մենք կապահովենք այդ աշխատանքների անհրաժեշտ թափանցիկությունը: Այսինքն՝ թափանցիկություն, ըստ էության, չի եղել նախորդող բոլոր ժամանակաշրջաններում, իսկ այսօր ամենայն հավանականությամբ գոյություն ունեցող անհանգստությունը բերեց նրան, որ իշխանություններն իրենք ասացին, որ անհրաժեշտ թափանցիկություն կլինի այս աշխատանքների վերաբերյալ, և ես հուսով եմ՝ այդպես էլ կլինի»,- ասաց Վարդան Բոստանջյանը:

Վերջինս նշեց, որ ՌԴ կողմից գազի սակագնի բարձրացումն իր մեջ քաղաքական երանգ ունի: Ըստ նրա՝ ձևավորվում է Եվրասիական, ինչպես նաև Մաքսային միություն: «ՀՀ-ն այս պահի դրությամբ ընդգծված անդամակցության առաջարկ չի ստացել, եթե մենք լինենք միության անդամ բնականորեն մեզ ավելի մատչելի տարբերակով կառաջարկեն գազը: Եթե ընկերություն չենք անում ՌԴ հետ, իրենք էլ առաջնորդվում են ինչպես աշխարհում ընդունված է՝ համաշխարհային գներով»,- մեկնաբանեց Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ քաղաքացիների համար մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի (մոտ 0.32 դոլար) փոխարեն կարժենա 156 դրամ: Այդ նիստում ևս մեկ փաստ բացահայտվեց, որ 180 ԱՄՆ դոլարի փոխարեն սույն թվականի ապրիլի 1-ից գործում է 270 ԱՄՆ դոլար գինը Ռուսաստանից գնվող հազար խորանարդ մետր գազի դիմաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում