Ֆինլանդիայում գրանցել են վիսկիի ազգային կուսակցությանը: Այս մասին հաղորդում է Yle-ն` վկայակոչելով երկրի արդարադատության նախարարին: Դա Ֆինլանդիայում 11-րդ պաշտոնական կուսակցությունն է: Համապատասխան ռեեստրում կարող է հայտնվել միավորումը, որը կողմնակիցների 5 հազար ստորագրություն կհավաքի:
«Երկրի գլխավոր ուժերը վախեցել են, նրանք ի վիճակի չեն հոգալ Ֆինլանդիայի ապագայի մասին: Այդ պատճառով էլ մենք հիմնել ենք վիսկիի կուսակցությունը»,- նշել է կուսակցության նախագահ Յուխանի Կյախյարյան:
Կուսակցությունը պնդում է, որ դեմ է բյուրոկրատիային, ինչպես նաև չափից դուրս պետական կարգավորմանն ու վերահսկողությանը: Առաջիկայում կուսակցությունը մտադիր է փոխել անվանումն ի նշան այն բանի, որ կան շատ ավելի կարևոր հարցեր, քան ալկոհոլային թեմատիկան: Այն ծրագրում է նաև մասնակցել հաջորդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:









































