Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան հայտարարել է, որ ԵՄ-ի առաջնորդները հավանության են արժանացրել Թուրքիայի հետ ներգաղթի մասին համաձայնագիրը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Բրյուսելում ընթանում է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որում պետք է վերջնականապես հաստատվի միգրացիոն ճգնաժամի կարգավորման համատեղ պլանը։ Այն նախատեսում է, որ Թուրքիայի միջոցով հունական կղզիներ ժամանած ապօրինի ներգաղթյալները պետք է վերադարձվեն Թուրքիա։









































