Սև գիծը Մադոննայի կյանքում շարունակվում է: Նրա նախկին ամուսին Շոն Պենը, որի հետ երգչուհին որոշ ժամանակ առաջ վերսկսել էր հարաբերությունները, ուրիշին է նախընտրել: Պենը ժամադրության է գնացել խորհրդավոր անծանոթուհու հետ Չիկագոյի հայտնի ռեստորանում, հայտնում է 7days.ru-ն:
Երիտասարդ շիկահերի ընկերակցությամբ Շոնը ռեստորանում մի քանի ժամ է անցկացրել: Նրանք զրուցել են ու իրար ձեռք բռնել՝ պարբերաբար նրբորեն համբուրվելով: Բայց հենց այցելուներից մեկը ճանաչել է դերասանին, Պենը նախընտրել է հեռանալ: Վայրկենաբար հավաքվելով՝ Շոնն ու ուղեկցորդուհին իրար գրկած հեռացել են ռեստորանից:
Երբ Մադոննայի տղան իր մոտից գնացել է Մեծ Բրիտանիա՝ հոր մոտ, Շոնը երգչուհու կողքին է եղել և օգնել նրան: Որոշ ժամանակ անց, նախկին ամուսինները միասին երևացել են միջոցառմանը, որի ժամանակ Մադոննան հրապարակավ Շոնին ասել է իր զգացմունքների մասին: «Ես դեռ շարունակում եմ սիրել քեզ՝ մեր հանդիպման ամենաառաջին պահից»,- ասել է երգչուհին:









































