Monday, 29 06 2026
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին

Դավիթ Հարությունյանը ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակման վերաբերյալ պատրաստ է ցանկացած առաջարկի

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ընտրական օրենսգրքի նախագծով սահմանված ընտրատեղամասերում լրագրողների և դիտորդների թվի սահմանափակման վերաբերյալ պատրաստ է քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ: Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, Դավիթ Հարությունյանը նշ եց, որ այդ հարցի վերաբերյալ ինքն ավելի շատ հակված է քննարկել պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի առաջարկը:

«Պարոն Քոքոբելյանն ընտրական օրենսգրքի առաջին նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրիր առաջարկ էր արել՝ կապված ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակման հետ: Նա առաջարկեց քննարկել տարբերակը, որ, եթե լրագրողը կարողանում է ապացույցներ ներկայացնել, որ ինչ-որ ժամանակահատված աշխատել ու շարունակում է աշխատել որևէ լրատվամիջոցում, այդ դեպքում կկարողանա ազատ մուտք գործել ընտրատեղամաս: Ես կարծում եմ, որ սա շատ հետաքրքիր առաջարկ է, որը կարելի է քննարկել: Բայց ես հաստատում եմ, որ այս հարցով պատրաստ եմ քննարկել ցանկացած այլ կառուցողակ ան առաջարկ: Դիտորդների թվի սահմանափակման առումով մենք դեռ լուծումներ չենք գտել: Ես նաև այսօր կցանկանայի այդ մասով առաջարկներ լսել, որոնք կարող ենք քննարկման առարկա դարձնել»,- նշեց Հարությունյանը:

Նա հստակեցրեց, որ լրագրողների և դիտորդների թվի սահմանափակումն ամրագրված է լրագրողի կամ դիտորդի անվան տակ կուսակցությունների վստահված անձանց մուտքը ընտրական տեղամասեր բացառելու համար: «Կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք մեխանիզմներ գտնել, որպեսզի ընտրատեղամասերում բացառենք կուսակցությունների վստահված անձանց մուտքը լրագրողի կամ դիտորդի անվան տակ»,- եզրափակեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում