«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանրահավաք-երթի գլխավոր նպատակն է համախմբել ոչ իշխանական քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություներին ու հասարակությանը մեկ նպատակի շուրջ՝ հեռացնել իշխող կուսակցությանը, երկրում անցկացնել արտահերթ ընտրություններ առանց ՀՀԿ-ի մասնակցության:
Մոբիլիզացիայի երրորդ փորձը նպատակ ունի ամրապնդելու նախկինում գրանցած արդյունքները և գրանցել նոր արդյունք:
«Այսօր քրեական ռեժիմը փորձում է ստեղծել մի իրավիճակ, ներկայացրել է մի բանաձև՝ ինչպես անել, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները ողջ մնան: ԸՕ շուրջ քննարկումների նպատակն, ըստ էության, դա է,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստանը» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Ա. Ղուկասյանը վստահ է, որ Հայաստանում չի սպառվել արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, որի իրականացման գլխավոր գործիքը քաղաքական ուժերի մոբիլիզացիան է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































