Thursday, 02 07 2026
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 

Ո՞վ կարող է բացառել, որ Քոչարյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռոբերտ Քոչարյանի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

– Պարոն Իսագուլյան, Վարդան Օսկանյանը հանդես է եկել առաջիկայում կուսակցություն ստեղծելու հայտարարությամբ, որը կմասնակցի 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Օսկանյանը հերքում է Քոչարյանի առնչությունն այս կուսակցությանը, այդուհանդերձ մամուլում քննարկումները չեն դադարում, որ Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն կլինի հենց այս քաղաքական թիմով: Ի՞նչ տեսակետ ունեք այս մասին:

– Որևէ հիմք չունեմ չհավատալու պարոն Օսկանյանի ասածներին, ընդհանրապես տարօրինակ է, որ հայ իրականության մեջ շատ քաղաքական գործիչների փորձում են կապել սրա կամ նրա հետ: Հատկապես տեսադաշտից դուրս չի մնում հանրապետության երկրորդ նախագահը: Ես բազմիցս խոսել եմ այդ մասին: Եթե հիշում եք, այն ժամանակ՝ մինչև անցած տարվա փետրվարի 12-ը, ԲՀԿ-ի կամ «Եռյակի», «Քառյակի» շարժումը, չգիտեք ինչու, միշտ փորձում էին կապել պարոն Քոչարյանի հետ, ինչքան էլ երկու կողմից էլ հերքվում էր, որ որևէ կապ չկա, միևնույն է, հասարակությունը քննարկում էր: Ասեմ, որ այնքան էլ համաձայն չեմ, որ հասարակությունն է, ուղղակի կան քաղաքական ուժեր, գործիչներ, քաղաքական դեմքեր, քաղաքագետներ, որոնք, չգիտես ինչու, անչափ վախենում են Քոչարյանից, և ամեն մի երևույթ, որը որևէ կապ չունի նրա հետ, երևի իրենց ներքին վախից, փորձում են կապել հանրապետության երկրորդ նախագահի հետ: Ես հակված եմ հավատալու, որ Ռ. Քոչարյանը որևէ կապ չունի Օսկանյանի կողմից ստեղծվելիք կուսակցության հետ: Մոտավորապես մեկ շաբաթ առաջ անձամբ հանդիպել եմ Վ. Օսկանյանի հետ, գիտեի, որ որոշակի նախապատրաստական աշխատանքներ է տանում, և ուղղակի նաև այդ տեսանկյունից կարող եմ ասել, որ որևէ կապ չունի Ռ. Քոչարյանի հետ:

– Իսկ երկրորդ նախագահի վերադարձը եթե ոչ Վ. Օսկանյանի այս թիմով (որը համարվում էր իր համակիրը, իր գործընկերը, նրա կառավարման տարիներին ԱԳ նախարարի պաշտոնն էր զբաղեցնում), ապա կարո՞ղ ենք բացառել նրա վերադարձը 2017-ին, ուրիշ ի՞նչ թիմով, եթե ոչ ամենամտերիմներով:

– Քոչարյանի նախագահության օրոք նրա ամենամտերիմ մարդը եղել է ներկա գործող նախագահ Սերժ Սարգսյանը, եղել է Հովիկ Աբրահամյանը, այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասը աջակցում էին նրան կամ համարվում էին այդ շրջապատի կամ թիմի մարդիկ: Հիմա ինչո՞ւ առանձնացնել Վարդան Օսկանյանին, Գառնիկ Իսագուլյանին, Էլինար Վադանյանին… Ես սա չեմ հասկանում. ինչի՞ են ձգտում այն մարդիկ, ովքեր փորձում են ցանկացած նոր երևույթ կապել Քոչարյանի հետ: Հավատացեք, որ նա այն մարդն է, որ եթե ցանկություն ունենա վերադառնալու, որևէ մեկի միջնորդության կարիքը չունի, ինչ-որ նոր բան ստեղծելու, դրա միջոցով գալու ցանկություն չունի, եթե ինքն անձնապես որոշի վերադառնալ մեծ քաղաքականություն (քանի որ քաղաքականության մեջ միշտ կա), ապա դա կանի առանց որևէ մեկին հաշվետու լինելու և առանց որևէ մեկից վախենալու:

– Բայց հինն էլ չկա, պարոն Իսագուլյան, Դուք նշեցիք, որ նոր բան ստեղծելու անհրաժեշտություն չկա. հինը ԲՀԿ-ն էր, ՀՅԴ-ն էր, որոնց վրա կարող էր հենվել, բայց ՀՅԴ-ն արդեն կոալիցիայի մեջ է ՀՀԿ-ի հետ, ԲՀԿ-ն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո այլևս այն չէ, և վերադառնալու համար անհրաժեշտ չէ՞ նոր քաղաքական թիմ:

– Եթե հիշում եք, Կարեն Դեմիրճյանը երբ վերադառնում էր մեծ քաղաքականություն, Պարույր Շահմուրադյանը մի կուսակցություն ուներ, որը վաղուց գրանցված էր, բայց որևէ մեկը դրա մասին երբևէ չէր խոսում, նա դրանով վերադարձավ մեծ քաղաքականություն: Վազգեն Սարգսյանը, Աշոտ Նավասարդյանը հանկարծ որոշեցին, որ ՀՀԿ-ով գան: Այսինքն՝ հիմա Հայաստանում 70-ից ավելի կուսակցություններ կան, ուրեմն պետք է նախաձեռնեին մի նոր կուսակցության ձևավորո՞ւմ, որպեսզի այդ կուսակցության միջոցով  փորձեին գալ իշխանության: Ես հիշում եմ, որ պարոն Ուրիխանյանը, երբ նոր ստեղծում էր «Ալյանսը», բոլորն ասում էին, որ կարող է «Ալյանսով» գալ, հիմա հանակարծ եթե որևէ մեկը որոշի, որ կուսակցություն է ստեղծում, բացի Օսկանյանից, որ էլի մարդկային հարաբերությունները պահպանել է պարոն Քոչարյանի հետ, պետք է ասեն՝ նրա՞ միջոցով է գալիս, այս թեզն ինձ համար անհասկանալի է:

– Այս հայտարարությամբ, որով Օսկանյանը հերքում է Քոչարյանի հետ առնչությունը, կարո՞ղ ենք բացառել, որ արդեն համամասնական ցուցակի հրապարակման ժամանակ 2017-ին Ռ. Քոչարյանի անունը կլինի այդ ցուցակում:

– Որևէ մեկը կարո՞ղ է բացառել, որ Ռ. Քոչարյանը կարող է գլխավորել, ասենք, հենց ՀՀԿ-ի ցուցակը. ի՞նչ տարբերություն: Եթե այդ մարդիկ սկսեն հերքել, որ այդպիսի բան չկա, ես էլ կարող եմ ասել, որ չի բացառվում՝ գխավորի ՀՀԿ-ի ցուցակը կամ ՀՅԴ-ի ցուցակը: Ինչո՞ւ ենք ռեալ իրանակությունը թողած՝ ընկել ինչ-որ աներևութական բաների հետևից:

– Պարոն Իսագուլյան, Դուք Վ. Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցությանն անդամագրվելու առաջարկ ստացե՞լ եք, և ապագայում արդյո՞ք բացառում եք համագործակցությունը, համամասնական ցուցակում տեղ գտնելը:

– Նախ թույլ տանք էդ մարդը բարով-խերով կուսակցությունը ստեղծի վերջացնի, Արդարադատության նախարարության համապատասխան կառույցների կողմից գրանցվի, որից հետո նոր կարելի է այդ երևույթների մասին խոսել: Ես երևի այն քաղաքական գործիչներից եմ, որի համար Հայաստանում որևէ մեկը թշնամի չէ: Արդեն ասացի, որ պարոն Օսկանյանի հետ հաճախ հանդիպել եմ, վերջին հանդիպումն էլ մոտ մեկ շաբաթ առաջ է եղել, որոշակի հարցեր ենք քննարկել: Եվ նախօրոք ասեմ՝ «Ազգային անվտանգություն» կուսակցությունն ունի հստակ ծրագիր, որը վաղուց հրապարակված է, եթե պարզվի, որ ծրագրային շատ հարցերում մենք միասնական ենք, ապա որևէ քննարկում, որևէ համագործակցություն չի բացառվում:

– Քաղաքական դաշտի վերադասավորումը Ձեզ ի՞նչ է հուշում. հնարավո՞ր է՝ ՀԱԿ-ը Վարդան Օսկանյանի կուսակցության հետ դաշինքով հանդես գա 2017-ի ընտրություններին, որովհետև մի շարք նախադրյալներ կան, ՀԱԿ-ը կարծես այլևս այն ընտրազանգվածը չունի, ինչ-որ կար 2008-ին:

– Եթե կարողանան ընդհանրական կարևորագույն խնդիրներն առանձնացնել, երկրորդական խնդիրներից, ապա ես որևէ համագործակցություն չեմ բացառում: Անկախ նրանից, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ ոմանց հետ բացառվում է իր համագործակցությունը, ես կարծում եմ՝ դա սխալ կեցվածք է, և նույնիսկ չեմ բացառում, որ նման համագործակցություն լինի: Երբևէ ինձ թույլ չեմ տա համագործակցությունները բացառել, ընդհակառակը՝ կոչ եմ անում միանալ և Ընտրական օրեսգիրքը համատեղ՝ ընդդիմությունը, դիմությունը, սիրողը, չսիրողը, պաշտողը, չպաշտողը միասին նստեն կոնսենսուսով կարողանան ընդունել ԸՕ, որը ամենակարևոր երաշխիքը կլինի վաղվա ընտրությունների նկատմամբ հասարակական վստահության:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում