ԱՄՆ-ի անվտանգության համար ներկայում աշխարհում գոյություն ունեն 5 գլոբալ սպառնալիքներ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ փոխանցում է RBC-ն։
Նա նշել է, որ առաջին տեղում Ռուսաստանն է, այնուհետև գալիս են Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանն ու միջազգային ահաբեկչությունը։
Քարթերն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի լսումների ժամանակ՝ նվիրված 2017 թվականի պաշտպանական բյուջեին։
Քարթերը խնդրել է 582.7 մլրդ դոլարի չափով ռազմական բյուջե, որից 523.9 մլրդ դոլարը կազմում է բազային բյուջեն, իսկ 58.8 մլրդ-ը կուղղվի արտերկրում հրատապ գործողությունների անցկացման հիմնադրամ։











































